Մանուել Նոյերը վնասվածքից հետո ցանկանում է վերադառնալ «Բավարիայի» մեկնարկային կազմ

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը շուտով շարք կվերադառնա, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա դարպասապահը կապաքինվի ոչ ուշ, քան հոկտեմբերի 28-ը, երբ «Բավարիան» կխաղա Բունդեսլիգայում «Դարշտադտի» հետ, սակայն նա կարող է խաղադաշտ վերադառնալ «Մայնցի» (հոկտեմբերի 21) և «Գալաթասարայի» (հոկտեմբերի 24) դեմ խաղերին։

Միաժամանակ Նոյերն ակնկալում է անմիջապես վերադառնալ «Բավարիայի» մեկնարկային կազմ։ Մրցաշրջանի առաջին հատվածում մյունխենցիների դարպասը պաշտպանում էր Սվեն Ուլրայխը։