Լամին Յամալը ընդգրկվել է թոփ առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ռմբարկուների հնգյակում

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ընդգրկվել է թոփ առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ռմբարկուների հնգյակում։

16-ամյա Յամալը Լա լիգայի 9-րդ տուրում (2:2) 16 տարեկան 87 օրականում գրավել է «Գրանադայի» դարպասը՝ սահմանելով լիգայի ռեկորդ։ Եվրոպական բարձրագույն լիգաներում ռեկորդակիրը Ռոմայից Ամեդեո Ամադեյն է, ով գոլի հեղինակ է դարձել 1937 թվականին 15 տարեկան 287 օրական հասակում։

Լավագույն հնգյակում են նաև Ջեյսոն Դոզելին (Իպսվիչ, 1984, 16 տարեկան 57 օրական), Ջանի Ռիվերան (Ալեսանդրիա, 1959, 16 տարեկան 68 օրական) և Պիետրո Պելեգրին (Ջենովա, 2017, 16 տարեկան 72 օրական)։