«Մանչեսթեր Յունայթեդում» նախատեսվում է սեփականատիրոջ փոփոխություն։
Շեյխ Ժասիմը տեսանելի ապագայում կարող է գնել ակումբը։ Եթե գործարքը կայանա, Դևիդ Բեքհեմին կառաջարկեն անգլիական թիմի դեսպանի պաշտոնը, հայտնում է talkSPORT-ը։
Դևվիդ Բեքհեմը ներկայումս «Ինտեր Մայամիի» գլխավոր ներդրողն է։ Ամռանը ակումբը կարողացավ պայմանագիր կնքել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ինչին նպաստեց նաև Բեքհեմը, ով աշխատում էր գործարքի վրա։
Նշենք, որ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։