Բերնարդո Սիլվա․ «Սա մեզ համար անհաջող արդյունք է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալի» հետ խաղում (0:1) թիմի կրած պարտությունը։

«Սա մեզ համար անհաջող արդյունք է։ Այնուամենայնիվ, սա միայն ճանապարհի սկիզբն է։ Մրցաշրջանի ավարտը դեռ շատ հեռու է։ Բայց սա ակնհայտորեն այն արդյունքը չէ, որը մենք ցանկանում էինք»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։