Թուրինի «Յուվենտուսը» վստահորեն հաղթեց «Տորինոյին» թուրինյան դերբիում. Մասիմիլիանո Ալեգրիի թիմն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց մրցակցին, որից հետո վստահորեն խաղը հասցրեց հաղթանակի։
Ինչպես պարզվեց, նա «Յուվենտուսի» կազմում տասներեքերորդ հաղթանակը տարավ թուրինյան դերբիում։ Այս ցուցանիշով Մասիմիլիանո Ալեգրին կրկնել է թուրինյան ակումբի ռեկորդը, որը մինչ այժմ մենակ էր Ջովանի Տրապատոնիին։ Այժմ նրանք կիսում են առաջին տեղը։
Իտալիայի Ա Սերիայի առաջնության հերթական տուրում «Յուվենտուսը» կխաղա «Միլանի» հետ։ Այս հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 22-ին։