«Վեսթ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Լուկաս Պակետան խոսել է «Միլանի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որի կազմում ֆուտբոլիստը խաղացել է մինչև 2020/21 մրցաշրջանում «Լիոն» տեղափոխվելը։
«Ես շատ հիշողություններ ունեմ կապված «Միլանի» հետ, ինչպես նաև շատ ընկերներ այս քաղաքում: Դա լավ փորձ էր, բայց միևնույն ժամանակ դժվար, բայց թույլ տվեց ինձ աճել:
Այսօր ես դեռ երկրպագում եմ «Միլանին», մի ակումբի, որը միշտ առանձնահատուկ կմնա ինձ համար։ Բայց ես ստիպված էի հեռանալ, այդպիսին է կյանքը: Ես այնտեղ եմ, որտեղ գտնվում եմ այսօր՝ առաջին հերթին «Միլանի» շնորհիվ։
Ֆուտբոլն այդպիսին է՝ վերելքներ և վայրէջքներ կան, բայց մենք պետք է փորձ ձեռք բերենք՝ բարձունքին հասնելու համար։ Ես շնորհակալ եմ բոլորին։
Այսօր «Միլանը» լավ թիմ է, որը հաղթել է առաջնությունը և խաղում է Չեմպիոնների Լիգայում։ Ակումբը քաղում է կատարված աշխատանքի արդյունքը և ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար:
Խոսքն աշխարհի երկրորդ ամենամեծ ակումբի մասին է, որը միշտ կմնա իմ սրտում»,- Պակետի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Պակետան հանդես է եկել «Միլանում» 2018/19 և 2019/20 մրցաշրջաններում։