«Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է բիրմինգհեմյան թիմի պաշտոնական կայքը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հաղորդվում էր, որ Ուոթկինսի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Թոթենհեմը»։ Բացի այդ, «Բավարիան» 27-ամյա անգլիացուն դիտարկում էր որպես Հարի Քեյնին այլընտրանք։
Ուոթկինսը «Աստոն Վիլայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 12 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։