Լաուտարո Մարտինեսը դարձավ «Ինտերի» պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը այս ցուցանիշով

Շաբաթ օրը «Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Բոլոնյայի» հետ (2:2) Իտալիայի առաջնության ութերորդ տուրի խաղում։

«Ներաձուրիի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խփեց իր թիմի գոլերից մեկը։ Արգենտինացու համար այս գոլը 10-րդն էր Ա Սերիայի այս մրցաշրջանում։

Ըստ Opta-ի՝ Մարտինեսը դարձավ «Ինտերի» պատմության մեջ միայն երրորդ ֆուտբոլիստը, ով Իտալիայի առաջնության իր առաջին ութ խաղերում 10 և ավելի գոլ է խփել: Նախկինում այս ցուցանիշին հասել էին Անտոնիո Անջելիլոն (1958/59) և լեգենդար Ջուզեպպե Մեացցան (1935/36):