Հյուսիսամերիկյան չորս երկրներ կողմ են, որ ԱԱ-2034-ը անցկացվի Սաուդյան Արաբիայում

Հյուսիսամերիկյան չորս երկրներ անմիջապես պաշտպանեցին Սաուդյան Արաբիայի 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտը:

Հաղորդվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, նման քայլի են դիմել Դոմինիկյան Հանրապետության, Պուերտո Ռիկոյի, Նիկարագուայի եւ Պանամայի ֆուտբոլի ֆեդերացիաները։ Հիշեցնենք, որ նախկինում հայտնի էր դարձել 2034 թվականի Աշխարհի գավաթի անցկացման իրավունք ունեցող հինգ հայտ:

Բացի Սաուդյան Արաբիայից, նման իրավունքի հույս ունեն Չինաստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 10 երկրների հայտ և համատեղ դիմում Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և/կամ Ինդոնեզիայից: