Բրունո Գիմարայեշը երկարաձգել է պայմանագիրը «Նյուքասլի» հետ

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է «կաչաղակների» մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են կնքել 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականը։ «Ես այնքան երջանիկ եմ այստեղ: Սա այնքան հարմարավետ վայր է, և ես հույս ունեմ, որ կշարունակեմ ուրախացնել երկրպագուներին և օգնել թիմին հասնել հաջողությունների: Բառեր չկան նկարագրելու, թե որքան երջանիկ եմ ես։ Հիշում եմ, որ իմ առաջին հարցազրույցում ասացի, որ ցանկանում եմ այս ակումբում խաղալ Չեմպիոնների լիգայում, և հիմա դա տեղի է ունենում։ Մենք լավ ենք անում, և երբ ես նայում եմ իմ թիմակիցներին, ես այնքան հպարտ եմ նրանցով: Ես հպարտ եմ բոլորով` թիմով, անձնակազմով, սեփականատերերով և երկրպագուներով»,- ասել է Գիմարեսը: