Մեկուկես տարի անց «Չելսին» կարողացավ հասնել այս ցուցանիշին

Շաբաթ օրը «Չելսին» ուրախացրել է երկրպագուների իր բանակին։ Անգլիայի առաջնության ութերորդ տուրի խաղում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը արտագնա խաղում 4։1 հաշվով հաղթել է «Բարնլիին»։

«Չելսին» Պրեմիեր Լիգայի վերջին մեկուկես տարում այդքան գոլ չի խփել մեկ խաղում՝ 2022 թվականի ապրիլի 9-ից սկսած: Այդ օրը լոնդոնյան թիմը հյուրընկալվելիս 6։0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։

Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին։ Լոնդոնյան դերբիում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը կխաղա «Արսենալի» հետ։