Խավի Սիմոնսը անգլիական գրանդի տրանսֆերային նպատակն է

Եվրոպական գրանդներն արդեն պլաններ են կազմում հաջորդ տրանսֆերային պատուհանների համար։

Ըստ Fichajes-ի՝ «Մանչեսթեր Սիթիի» նպատակը կիսապաշտպան Խավի Սիմոնսի հետ պայմանագիր կնքելն է: 20-ամյա ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին, սակայն նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «ՌԲ Լայպցիգում»։

Աղբյուրի տեղեկություններով՝ հաջորդ ամառ «Մանչեսթեր Սիթին» Սիմոնսի համար կպայքարի «Բարսելոնայի» հետ։

Միաժամանակ, ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն տրամադրված է տաղանդավոր ֆուտբոլիստին իր շարքերում պահելու հարցում։

Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Խավի Սիմոնսին գնահատում են 40 մլն եվրո։