Ռուսական երկու ակումբ մերժել է Ջեսի Լինգարդին թիմ հրավիրելու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը հետաքրքրված չէ ռուսական ակումբներով։

Ըստ Metaratings-ի՝ 30-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իրենց ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել ՌՊԼ-ի առաջատար ակումբներին, այդ թվում՝ Մոսկվայի «Սպարտակին», սակայն ոչ ոք հետաքրքրություն չի ցուցաբերել անգլիացու նկատմամբ։

Նշվում է, որ Լինգարդը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, պատրաստ էր տեղափոխվել Ռուսաստան։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանն անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբում՝ 20 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։