«Շերիֆի» մարզիչը պաշտոնանկ է արվել «Սլավիային» 6:0 հաշվով զիջելուց հետո

Եվրոպա Լիգայում կրած ծանր պարտությունից հետո Ռոբերտո Բորդինը հեռացվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է մոլդովական ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալացին «Շերիֆում» աշխատում է այս տարվա հունվարից։ «Շերիֆ» կշարունակի գլխավորել 41-ամյա Վիկտոր Միխայլովը։

Հոկտեմբերի 5-ին «Շերիֆը» Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում պարտություն կրեց «Սլավիայից»։ Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով։

Հարկ է նշել, որ այս պարտությունը մոլդովական թիմի համար երկրորդ անընդմեջն էր եվրոպական մրցաշարերում։ Այս պահին «Շերիֆն» իր խմբում վերջին տեղում է։ Հաջորդ տուրում թիմը կհանդիպի շվեյցարական «Սերվետի» հետ։