«Ռոման» եզակի նվաճման է հասել։ Հռոմեացիները 150-րդ հաղթանակը տարան ՈւԵՖԱ-ի մրցաշարերում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ռոման» երեկ սեփական դաշտում ընդունեցին «Սերվետին» և հաղթեցին 4։0 հաշվով։ Հռոմեացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Անդրեա Բելոտին։ Մեկական գոլի հեղինակ են դարձել նաև Ռոմելու Լուկակուն և Լորենցո Պելեգրինին։
ՈւԵՖԱ-ի հովանու ներքո այս հանդիպումը 317-րդն էր, իսկ հաղթանակը՝ 150-րդը։ «Ռոման» իր առաջին հաղթանակը եվրոպական առաջնություններում տարավ 1969 թվականին՝ Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Արդսի» դեմ խաղում (3:1)։