Նաիր Թիկնիզյան. «Ես շնորհավորել եմ Էդգար Սևիկյանին՝ Հայաստանի հավաքականին միանալու կապակցությամբ»

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը։

Ծնունդով մոսկվացի Սևիկյանը 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, սակայն որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում, որի կազմում կարող է իր նորամուտը նշել հոկտեմբերին։

«Ես շնորհավորել եմ Էդգարին Հայաստանի հավաքականին միանալու համար։ Նա հիանալի տղա է, սա 100%-ով խթան է մեր թիմի համար: Նա կրեատիվություն կտա, լավ ֆուտբոլիստ է»,- ասել է Թիկնիզյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում 22-ամյա Էդգար Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։