«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի երկարաձգի պայմանագիրը թիմի հետ, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, պորտուգալացի մասնագետը նախընտրում է աշխատել ազգային հավաքականի հետ։ Նա պատրաստ է դիտարկել բարձր մակարդակի հավաքականների առաջարկները, այդ թվում՝ Իտալիայի, Անգլիայի և Բրազիլիայի:
60-ամյա Մոուրինյոն «Ռոմայում» աշխատում է 2021 թվականից, իսկ 2021/22 մրցաշրջանում հռոմեական ակումբը նրա գլխավորությամբ հաղթեց Կոնֆերանս լիգան և 2022/23 մրցաշրջանում հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ։