Իսպանացի փորձառու հարձակվող Դիեգո Կոստան, ով ներկայումս հանդես է գալիս Բրազիլիայի առաջնությունում «Բոտաֆոգոյի» կազմում, կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ռայո Վալեկանոն»։ Ակումբը մտադիր է Կոստայի հետ պայմանագիր կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ խաղացողը դառնա ազատ գործակալ։
Հարձակվողի գործող պայմանագիրը «Բոտաֆոգոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջը:
Բրազիլիայի առաջնության այս մրցաշրջանում Դիեգոն անցկացրել է վեց հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Եվրոպայում իսպանացին հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյի» և Լոնդոնի «Չելսիի» կազմում իր ելույթներով։