Տոնի Կրոսը Չեմպիոնների Լիգայի 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթեց «Նապոլիին»՝ դրանով իսկ պատշաճ կերպով նշելով Տոնի Կրոսի տարեդարձը։

Կրոսը «Ռեալի» կազմում անցկացրեց իր հարյուրերորդ հանդիպումը եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։

Կրոսը դարձավ առաջին գերմանացի խաղացողը, ով նման նվաճման հասավ արտասահմանյան, ոչ գերմանական ակումբի կազմում: Նա Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել «Բավարիայից» 2014 թվականին։