«Վեսթ Հեմի» հարձակվող Ջարոդ Բոուենը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է TalkSport-ը՝ 26-ամյա խաղացողի և թիմի միջև որոշակի դժվարություններ կան նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» և «Նյուքասլը» վերահսկում են իրավիճակը: Երկու թիմերն էլ դեմ չեն առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստին ձեռք բերելուն։