Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Պորտու» – «Բարսելոնա» հանդիպումը (0:1) դարձավ Չավիի 100-րդը կատալոնացիների մարզչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ անցկացրած 100 հանդիպումներում թիմը տարել է 64 հաղթանակ, 17 ոչ-ոքի և 19 պարտություն։
Իսպանացին դարձավ ակումբի պատմության մեջ 11-րդ մարզիչը, ով հասել է այս նշագծին:
Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթեց իսպանական Լա Լիգայում՝ 10 միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»։