«Նապոլիի» նախագահ․ «Վիկտոր Օսիմհենից բոլորհ գոհ են, իսկ խնդիրները գալիս ու գնում են»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկնաբանել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագան։

«Վիկտորը թիմ կառուցող ֆուտբոլիստ է, դա սակարկելի չէ: Երկարաձգման հետ կապված խնդիրներ չկան, այստեղ բոլորը գոհ են: Խնդիրները գալիս ու գնում են»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։

Ավելի վաղ Օսիմենի և Նապոլիի միջև կոնֆլիկտի մասին հայտնի էր դարձել նեապոլիտանական ակումբի սոցիալական ցանցերում հարձակվողի վերաբերյալ հումորային տեսանյութի հայտնվելու պատճառով։ Հարձակվողի գործակալը հայտնել է, որ նա կարող է դիմել դատարան՝ սոցցանցերում հրապարակված նիգերիացու 11 մետրանոցը կորցնելու տեսագրության պատճառով։