«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 57 տարիների վատագույն մեկնարկն է գրանցել

Հոկտեմբերի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Գալաթասարային» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում՝ 2:3։

Բոլոր մրցաշարերում մրցաշրջանի առաջին տասը խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողել 18 գնդակ։ Ըստ Opta-ի՝ սա «կարմիր սատանաների» վատագույն սկիզբն է վերջին 57 տարվա ընթացքում՝ թիմը 20 գոլ է բաց թողել 1966/67 մրցաշրջանի առաջին 10 հանդիպումներում։

Պրեմիեր Լիգայում այս մրցաշրջանում միայն մեկ թիմ է ավելի շատ գոլ բաց թողել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Շեֆիլդը» թույլ է տվել մրցակցին 19 անգամ գրավել իրենց դարպասը: