Կառլո Անչելոտտի. «Բելինգհեմը 20 տարեկան է, բայց կարծես 30 տարեկանի պես վարպետ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղը։

«Նապոլիի» հետ խաղում (3:2) անգլիացի ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ։ Սա նրա 9-րդ գոլն էր այս մրցաշրջանում։

«Ես զարմացած եմ, որ նա 20 տարեկան է և 30 տարեկան տեսք ունի իր բնավորության և անհատականության պատճառով: Նա գիտի, թե ինչ պետք է անի:

Այս որակն ու ուժը… Սա, իհարկե, զարմացնում է բոլորին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։