Ֆուտբոլի Եվրոպայի 2028 թվականի առաջնությունը կհյուրընկալեն Մեծ Բրիտանիան և Իռլանդիան։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվել է մրցաշարն անցկացնելու իր հայտից։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գրավոր նամակ է ուղարկել երկու երկրների ֆուտբոլային ասոցիացիաներին՝ հաստատելով, որ նրանց համատեղ դիմումը պատշաճ կերպով ուսումնասիրվել է և գնահատման համար փոխանցվել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին, որը կհանդիպի հոկտեմբերի 10-ին Նիոնում:
Ընդգծվում է, որ ՈՒԵՖԱ-ի վերջնական որոշումը կախված է նրանից, թե ինչպես են երկրները պաշտպանում իրենց հայտերը այս հանդիպմանը։