IDBank Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիա» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում մրցեց «Ուրարտուի» դեմ։
Վարդան Մինասյանի սաները կարողացան հանդիպման հաշիվը բացել, սակայն Դմիտրի Գունկոյի տղաները առաջին խաղակեսում հավասարեցրին հանդիպման հաշիվը, իսկ արդեն երկրորդ կեսի սկզբում երկրորդ գոլն ուղարկեցին մրցակցի դարպասն ու բեկեցին հանդիպումը։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 23 միավոր վաստակեց ու շրջանցեց «Արարատ-Արմենիային»՝ բարձրանալով երկրորդ հորիզոնական, իսկ «Արարատ-Արմենիան» 22 միավորով այս պահին դեռ երրորդն է։
IDBank Պրեմիեր Լիգա․
«Արարատ-Արմենիա» – «Ուրարտու» 1։2 (1:0)
1։0 Էդուարդո Կաստանեյրա 10
1։1 Ժիրայր Մարգարյան 22
1։2 Նիկոլայ Պրուդնիկով 54
Ամբողջ հանդիպումը՝ ստորև