Լևերկուզենի «Բայերը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Ժերեմի Ֆրիմպոնգի հետ

Լևերկուզենի «Բայերը» պատրաստվում է երկարաձգման առաջարկ անել աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ լևերկուզենի ղեկավարները պատրաստ են հոլանդացի ֆուտբոլիստի համար երկարաժամկետ պայմանագիր ներկայացնել՝ մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Նշվում է, որ չնայած եվրոպական որոշ թոփ-ակումբների հետաքրքրությանը, պաշտպանը պատրաստ է ընդունել «Բայերի» առաջարկը։

Ֆրիմպոնգը «Բայերում» խաղում է արդեն երկու տարի (2021 թվականից)։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։