Լուիս Ալբերտոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ 31-ամյա կիսապաշտպանը որոշել է նոր պայմանագիր կնքել «Լացիոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։

Կողմերի միջև նոր պայմանագիրը ներառում է մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան չորս միլիոն եվրո։

Լուիսը Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2016 թվականից։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում կիսապաշտպանը յոթ հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։