Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Նապոլի» – «Ռեալ» առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով։
«Ես լավ թիմ տեսա, հատկապես «Ուդինեզեի» և «Լեչչեի» դեմ խաղերում: Մեկնարկը լավագույնը չէր, թիմին պակասում էր թեթևությունը: Պետք է ժամանակ տրամադրել նոր մարզչին։
Վաղը «Ռեալի» դեմ խաղում դժվար է լինելու, բայց Չեմպիոնների Լիգայում ամեն ինչ հնարավոր է։
«Ռեալը» պատմություն է։ Եթե հաղթում ես, ուրեմն կատարել ես քո պարտականությունը, եթե ոչ, ուրեմն ոչինչ չես արել։ Նրանք չգիտեն «բավականին» բառը։ Թիմում կան երկու ֆուտբոլիստներ, ովքեր ուժեղ են մնացածից՝ Վինիսիուսը և Բելինգհեմը։
Ի դժբախտություն «Նապոլիի»՝ բրազիլացին կրկին հասանելի է և կդառնա «Նապոլիի» պաշտպանության ամենամեծ սպառնալիքներից մեկը», – Կապելոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ «Նապոլի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 3-ին։