Նաչո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել «Ժիրոնայի» ֆուտբոլիստից

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել «Ժիրոնայի» կիսապաշտպան Քրիստիան Պորտուից՝ Լա Լիգայի 8-րդ տուրում կոշտ սահելու համար։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել Պորտուից իմ ակամա գործողությունների համար։ Իմ ողջ կարիերայի ընթացքում, ես չէի ուզում որևէ մեկին վիրավորել: Հուսով եմ, որ դուք արագ կապաքինվեք»,- սոցցանցերում գրել է Նաչոն։

Հանդիպումն ավարտվել է մադրիդցիների ջախջախիչ հաղթանակով՝ 3:0 հաշվով։

33-ամյա պաշտպանը Մադրիդի «Ռեալի» սան է։ Այս մրցաշրջանում Նաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում: