Ժերոմ Բոատենգը կարող է վերադառնալ «Բավարիա»

Պաշտպան Ժերոմ Բոատենգը կարող է վերադառնալ «Բավարիա», հաղորդում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» արդեն աշխատում է Բոատենգի հետ պայմանագրի շուրջ, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Նշվում է, որ կողմերն արդեն նախնական բանակցություններ են վարել։ «Բավարիայի» ղեկավարները ցանկանում են Բոատենգին վերադարձնել ակումբ, իսկ անձամբ ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է և դեմ չէր լինի վերադառնալ։

Բոատենգը գերմանական ակումբում հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին։ Ընդհանուր առմամբ, նա «Բավարիայի» կազմում անցկացրել է 363 հանդիպում, դարձել 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։