Լուիս Էնրիկեն ՊՍԺ-ի ղեկին թիմի վատագույն մեկնարկն է գրանցել

Շաբաթ օրը ՊՍԺ-ն կրկին հիասթափեցրեց իր երկրպագուներին։ Թիմը ոչ-ոքի խաղաց «Կլերմոնի» հետ (0:0), որը խաղից առաջ ընդամենը մեկ միավոր էր վաստակել։

Լիգա 1-ի յոթ տուրից հետո ՊՍԺ-ն ունի ընդամենը 12 միավոր: Ըստ StatsFoot-ի՝ սա փարիզեցիների մարզչական գործունեության վատագույն մեկնարկն է 2009/10 մրցաշրջանից ի վեր:

Հաջորդ հանդիպումը ՊՍԺ-ն կանցկացնի հոկտեմբերի 4-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Նյուքասլի» հետ։