Ժոզե Մոուրինյոն իրեն մեղավոր չի համարում

«Ռոման» վատ մեկնարկեց Իտալիայի նոր առաջնությունում և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն 16-րդ հորիզոնականում։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարծում, որ ինքը է մեղավոր։

«Երեք ամիս առաջ այն միտքը, որ ես կարող եմ հեռանալ «Ռոմայից», գրեթե դրամա էր: Բուդապեշտում ես խաղացողներին ասացի, որ կմնամ։ Ամառվա ընթացքում ես ստացա ամենամեծ, ամենակարևոր, ամենախելագար առաջարկը, որը երբևէ ստացել է մարզիչը ֆուտբոլի պատմության մեջ:

Ես դա մերժեցի հենց իմ խոսքի պատճառով։ Հիմա ոմանք կարծում են, որ վատ արդյունքների խնդիրը իմ մեջ է։ Ես համաձայն չեմ, քանի որ դա ճիշտ չէ. խնդիրը ես չեմ»,- լրագրողներին ասել է Մոուրինյոն։