Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է, թե ինչ է մտածում մադրիդցիների դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղի մասին։
«Կարծում եմ, որ «Չելսին» սխալվեց այս տղայի հետ։ Նա հիանալի դարպասապահ է, ով շատ ուժեղ է։ Չեմ կասկածում, որ նա այս պահին աշխարհի լավագույն 5 լավագույն դարպասապահներից մեկն է»,- բելգիացու խոսքերն է փոխանցում Defensa Central-ը։
Կուրտուան երկար ժամանակով շարքից դուրս է եկել ծնկի վնասվածքի պատճառով։ Այդ պատճառով Մադրիդի «Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ վերցրեց Արիսաբալագային «Չելսիից»։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում բաց է թողել հինգ գնդակ։