«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները մտադիր են երկարաձգել պայմանագիրը 26-ամյա հոլանդացու հետ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստին հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 6 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։