«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն խոստովանել է, որ մանուկ հասակում երկրպագել է «Լիվերպուլին»։
«Դա 70-ականներն էին, այնպես որ կարող էիր ընտրել երկուսից մեկը, քանի որ այն ժամանակ Ավստրալիայում ցուցադրում էին միայն «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումները: Ես ունեի մի քանի ընկերներ, ովքեր դարձան «Յունայթեդի» երկրպագուներ: Եվ ես որոշեցի աջակցել «Լիվերպուլին»», – Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում Football London-ը։
Անգելոս Պոստեկոգլուն անցած ամառ գլխավորեց «Թոթենհեմը»: Ավստրալացի մասնագետի գլխավորությամբ «Թոթենհեմը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի մեկնարկային վեց հանդիպումներում վաստակել է 14 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, «Տոտենհեմը» կհյուրընկալվի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: