Կրիշտիանու Ռոնալդուի և «Յուվենտուսի» միջև դատական ​​պայքարը շարունակվում է

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Յուվենտուսի» միջև դատական ​​պայքարը շարունակվում է։

Ֆուտբոլիստը ցանկանում է ակումբից ստանալ 19,5 միլիոն եվրո, որից նա հրաժարվել է համաճարակի ժամանակ։ Ռոնալդուն ակնկալում էր, որ այդ գումարը կվերադարձվի, սակայն, ըստ ԶԼՄ-ների, այդ կապակցությամբ լրացուցիչ պայմանագիր չի ստորագրել։

Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, այս գործով հաջորդ նիստը կկայանա շուտով` հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսը» ներկայացրել է 2018-2021 թվականներին։ Պորտուգալացին ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Նասրի» կազմում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: