Միխայլո Մուդրիկը 1000 րոպե է անցկացրել «Չելսիի» կազմում, բայց դեռ գոլ չի հեղինակել

«Չելսիի» վինգեր Միխայլո Մուդրիկը դեռևս գոլ չի խփել «Չելսիի» մարզաշապիկով։ Ուկրաինացին բոլոր մրցաշարերում 1000 րոպեից ավելի անցկացնելով խաղադաշտում՝ չի կարողանում գոլ խփել «արիստոկրատների» կազմում։

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Չելսին» հյուրընկալել էր «Բրայթոնին» Անգլիայի Լիգայի Գավաթի երրորդ տուրում։ Մուդրիկը հայտնվեց մեկնարկային կազմում ու խաղադաշտում անցկացրեց 68 րոպե, որից հետո նրան փոխարինեց Ռահիմ Ստերլինգը։ Այս խաղից առաջ Մուդրիկը «Չելսիի» մարզաշապիկով անցկացրել էր 937 րոպե։

Հիշեցնենք, որ ուկրաինացի վինգերը «Չելսի» է տեղափոխվել «Շախտյորից» այս տարվա հունվարին։ Գործարքի գումարը գնահատվում է 70 միլիոն եվրո, ևս 30 միլիոն եվրո տրամադրվում է որպես բոնուս: