«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը Էրիկ տեն Հագի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Ինչպես հայտնում է 90min-ը, ակումբի ղեկավարությունը շատ գոհ է հոլանդացի մասնագետի աշխատանքից և շարունակում է նրան լիարժեք աջակցություն ցուցաբերել։

Տեն Հեգի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։