Ժերոմ Բոատենգը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինող փնտրելով Էդեր Միլիտաոյին։ Բրազիլացին երկար ժամանակ խաղադաշտից դուրս էր եկել ծնկի վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ Բոատենգի վերջին ակումը եղել է ֆրանսիական «Լիոնը»։ Գերմանացին թիմից հեռացել է նախորդ ամառ։ Անցած մրցաշրջանում պաշտպանը «Լիոնի» կազմում անցկացրել է ութ հանդիպում Լիգա 1-ում։