Խվիչա Կվարացխելա․ «Ցանկացած ֆուտբոլիստ կսկսի անհանգստանալ, եթե վեց ամիս գոլ չխփի»

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ խաղում (4:1) իր գոլը, որն առաջինն էր վերջին կես տարվա ընթացքում։

«Իհարկե, ես կարոտել էի այս զգացումը: Ցանկացած ֆուտբոլիստ կսկսի անհանգստանալ, եթե վեց ամիս գոլ չխփի, բայց ես վերադարձել եմ, ուրախ և գոհ եմ, որ օգնեցի թիմին հաղթել։ Մենք հասկանում ենք, որ պետք է շարունակենք հաղթել։ «Ուդինեզեի» դեմ խաղում մենք տիրում էինք գնդակին և կարծում եմ, որ արժանի էինք հաղթանակի»,- ասել է Կվարացխելիան DAZN-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նեապոլցիները 2023/24 մրցաշրջանի Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 6 խաղից 11 միավորով զբաղեցնում են հինգերորդ տեղը։