Հենրիխ Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը։

34-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ վերջերս կապ են հաստատել սաուդյան ակումբի ներկայացուցիչները, ովքեր հայտարարել են կիսապաշտպանի ներկայիս աշխատավարձը կրկնապատկելու պատրաստակամության մասին, հայտնում է FcInterNews-ը։

Մխիթարյանը չցանկացավ դիտարկել այս առաջարկը, քանի որ չի ցանկանում հեռանալ Եվրոպայից և լիովին գոհ է «Ինտերում» իր դիրքից։ Սպասվում է, որ հաջորդ տարվա սկզբին Ներաձուրրիի ղեկավարությունը բանակցություններ կվարի ֆուտբոլիստի հետ՝ նրա պայմանագրի երկարաձգման շուրջ։

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը յոթ խաղում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։