Բրահիմ Դիասը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում ուսի շրջանում ցավեր է զգացել, հայտնում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա իսպանացին ներարկումներ է պահանջել և հանդիպումն ավարտել է ուժեղ ցավով։