ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Ուսման Դեմբելեն, Աշրաֆ Հակիմին, Ռանդալ Կոլո-Մուանին և Լևեն Կուրզավան PFL-ի կարգապահական կոմիտեի կողմից հրավիրվել են հոկտեմբերի 5-ին կայանալիք հանդիպման:
Փարիզյան ակումբի ներկայացուցիչներից կպահանջվի բացատրություն տալ երկրպագուների հետ վիրավորական վանկարկումների մասին «Մարսելի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0):
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 11 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։