«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Մալյորկայի» հետ հանդիպման մասին (2:2)։
«Մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք։ Շանսեր ունեինք, բայց խաղի մեջ վերադառնալը շատ դժվար էր: Բավականաչափ պահեր ստեղծեցինք, որոնք, որպես կանոն, տանում էին հաղթանակի, բայց մեր սեփական երկու սխալները մեզ վրա թանկ արժեցան։ Այժմ մեզ մնում է միայն վերադառնալ արագ, քանի որ ուրբաթ օրը մենք ևս մեկ հանդիպում ունենք «Սևիլիայի» հետ։
Լամինի ու Ֆերմինի հայտնվելը խաղադաշտում թույլ տվեց լուծումներ գտնել։ Մենք ամեն ինչ փորձեցինք, բայց այս անգամ չստացվեց… Լամին Յամալը դեռ շատ երիտասարդ է, և մենք պետք է հոգ տանենք նրա մասին: Նա լավ խաղաց, երբ խաղադաշտ դուրս եկավ, նա իսկապես մեծ տարբերություն դրեց: Նա արդեն շատ հասուն ֆուտբոլիստ է, բայց մենք չենք ցանկանում շտապել»,- Չավիի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։
Յոթ տուրից հետո Բարսելոնան 17 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնությունը։ «Ժիրոնան» զբաղեցնում է երկրորդ տեղը (16 միավոր):