Վիկտոր Օսիմհենը հեռացրել է «Նապոլիի» մասին իր բոլոր լուսանկարները սոց․ցանցերից

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կոնֆլիկտի մեջ է նեապոլիտանական թիմի ղեկավարության հետ։

Նիգերիացին սոցիալական ցանցի իր էջից հեռացրել է «Նապոլիում» կարիերայի լուսանկարների մեծ մասը, սակայն պահպանել է ազգային հավաքականի և նախորդ ակումբների հետ կապված պատկերները:

Ավելի վաղ Օսիմհենի և «Նապոլիի» միջև կոնֆլիկտի մասին հայտնի էր դարձել նեապոլիտանական ակումբի սոցիալական ցանցերում հարձակվողի վերաբերյալ հումորային տեսանյութի հայտնվելու պատճառով։

2022/23 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն և օգնեց իր թիմին նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Օսիմհենի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 120 միլիոն եվրո: