Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է իտալական ակումբի գլխավոր մարզիչը

«Ռոման» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոյի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Il Romanista-ն, հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ «գայլերի» ղեկավարությունը պայմանագիր կնքի Սանչոյի հետ: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստին ավելի շատ գումար առաջարկող ակումբի։ «Ռոման» Սանչոյին գնելու քիչ հնարավորություններ ունի, սակայն թիմը կփորձի վարձակալել նրան, ինչպես եղավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Սանչոյից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նախկինում ֆուտբոլիստին արգելել էին մարզվել հիմնական թիմի հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվեց ներողություն խնդրել Տեն Հագից։ Սանչոն հրապարակավ մեղադրել էր մարզչին սոցցանցերում ստելու մեջ։

Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Անգլիայի Պրեմիեր լիգայում Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո իր առաջին երկու մրցաշրջաններում խփել է ընդամենը 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում անգլիացին ընդամենը 76 րոպե է խաղացել՝ երեք անգամ փոխարինման դուրս գալով։