Թոմաս Տուխելը խոսել է Սերժ Գնաբրիի վնասվածքից

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի վինգեր Սերժ Գնաբրիի մասին, ով ցավալի վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի 1/32-րդ «Պրեուսենի» հետ արտագնա խաղում (4:0)։

«Նա կոտրեց իր նախաբազուկը և մի քանի շաբաթով դուրս կմնա շարքից: Վաղը նա վիրահատվելու է Մյունխենում։ Սա արդեն վատ է։ Նա կարևոր ֆուտբոլիստ է և մեծ անձնավորություն»,- Թվիթերում մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Գնաբրին վնասվածք ստանալուց հետո ստիպված է եղել փոխարինվել 11-րդ րոպեին, նրան փոխարինել է 20-ամյա կիսապաշտպան Ֆրանս Կրացիգը։ Սակայն «Բավարիան» կարողացավ առանց նրա դուրս գալ Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ։

Այս մրցաշրջանում Գնաբրին մասնակցել է հինգ հանդիպման, որտեղ դարձել է մեկ գոլի հեղինակ։ Այս պահին «Բավարիան» 13 միավորով Բունդեսլիգայի առաջին տեղում է։