Յուլիան Դրաքսլերն ընտրություն է կատարել Կիլիան Մբապպեի, Նեյմարի և Լիոնել Մեսսիի միջև

«Ալ-Ահլիի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն ընտրել է ՊՍԺ-ի նախկին լավագույն թիմակցին Կիլիան Մբապպեի, Նեյմարի և Լիոնել Մեսսիի միջև։

«Իմ ընտրությունը միշտ կլինի Մեսսին։ Ես նույն բանը կասեմ ցանկացած օր»,- սոցիալական ցանցերում Դրաքսլերի խոսքերն է մեջբերում Inter Miami FC Hub-ը:

Անցած մրցաշրջանը Դրաքսլերը վարձավճարով անցկացրել է Լիսաբոնի «Բենֆիկայում», որի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Վոլֆսբուրգից»: Այնուհետև փարիզյան ակումբը կիսապաշտպանի համար վճարել է 36 միլիոն եվրո: Transfermarkt ինտերնետային պորտալը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել քաթարական «Ալ-Ահլի» ակումբի հետ: