Անտոնիո Կասանոն կրկին կոշտ քննադատել է Ռաֆայել Լեաուին

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին։

«Ռաֆայել Լեաուն պարզապես ոչ ձուկ է, ոչ թռչուն: Նա ինձ հիշեցնում է Մարսիալին։ Անցած մրցաշրջանում նույնիսկ «Ֆիորենտինայի» հարձակվող Մ’Բալա Նզոլան ավելի շատ գոլեր խփեց, քան պորտուգալացին:

Չեմպիոնների Լիգայում անհրաժեշտ են բարձր անհատականությամբ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխել խաղը, բայց «Միլանում» այդպիսիք չկան»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Mais Futebul-ը:

Սա Անտոնիո Կասանոյի հերթական կոշտ քննադատությունն է Ռաֆայել Լեաուի հասցեին: Ավելի վաղ՝ մայիսին, Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ժամանակ, նա նշել էր, որ պորտուգալացի հարձակվողի վերադարձը թիմ ոչ մի տարբերություն չի ունենա «Միլանի» համար, քանի որ նա Կական կամ Ռոնալդինյոն չէ։